
«Նիկոլն արյունոտ է». քաղաքացին Փաշինյանի կերպարով տիկնիկ էր բերել հանրահավաքին
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ արյունոտ ձեռքերով կախաղան հանված տիկնիկ էր բերել: 168.am–ի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ այդ տիկնիկը պատրաստված է Նիկոլ Փաշինյանի կերպարով, քանի որ վերջինի ձեռքերին է և՛ կորոնավիրուսից մահացածների, և՛ պատերազմում զոհվածների արյունը:
«Էս մարդն արյունոտ է: Ինքն ասում էր, որ եկել է «քաղաքացու վրեժի ժամանակը», եթե ինքը չհեռանա ընդդիմության սահմանադրական պահանջով, քաղաքացիներն են միջնորդելու քաղաքական պրոցեսներին: Եթե ինքն այս տարբերակով շարունակի իշխանությունը պահել, քաղաքացու վրեժի ժամը գալու է»,- ասաց քաղաքացին: