Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի։ Կստացվեր, որ սրանք իրականում չեն ցանկանում կործանել Հայաստանի ապագան, և ընդդիմությունը խտացնում է գույները։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:
Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին, գրում է․ «Արման Թաթոյան ջան, սպասում ենք ձեր արձագանքին, էդ մեր հարկերով մեր վրա կրակելու սպառնալիքը անպատասխան չպետք է մնա…»։
Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:
ՀՀ ոստիկանությունում քրեկան գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին:
«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց:
Գյումրիի «հրեշ–տակ Անդոն» սպառնում է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք գրավեն շենքեր:
«Նիկոլն ինչո՞ւ չի արձագանքում, բա ասում են՝ ժողովուրդ չկա, փետրվարի 20-ին Օպերան «տրաքում» էր մարդկանց բազմությունից: Ասել եմ, էլի կրկնում եմ, ինքը քաղաքացիական պատերազմի է տանում: Շատ լավ էլ տեսնում է, որ ժողովուրդն իրենից «յախա» է թափ տալիս: Մի քանի ֆեյքեր որ չլինեն, չկա ինքը: Նիկոլ Փաշինյան, չէիր ուզում հրաժարական տալ, երկիրը ճիշտ ղեկավարեիր: Այո, դու ընտրվել ես, ոչ մեկը դա չի կարող վիճարկել, բայց երկիրը ճիշտ ղեկավարեիր»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Երևանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում:
Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Ապրես Բեգլարյանը, այսօր գրել էր, որ արդեն երկու օր ադրբեջանական ֆուռերի շարասյունը Ակնայից (Աղդամ) Մարտակերտի միջով գնում է Քարվաճառ, ու այսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել՝ «որ էդպես ա, Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք գանք Երևան։ Բայց ադրբեջանցիները չեն համաձայնվել, ու մերոնք էլ փակում են, չեն թողնում, որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ»։
Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է երկրի արեւելքում զինված հարձակման հետեւանքով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ֆրանսիայից ուղարկված բեռի մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդոն չդիմացավ, խոստովանեց, որ իրենք մնացել են կրակելու հույսին։ ԱԱԾ–ն նրան պետք է հրավիրի զրույցի՝ ճշտելու, թե ովքեր են զինված բանդայի անդամները եւ ինչով են զինված։ Ես վստահ եմ՝ բանակը, ոստիկանները եւ ԱԱԾ–ականները ժողովրդի վրա չեն կրակի։ Արագ պետք է բացահայտել, թե ովքեր են տականք Անդոյի զինված ջոկատի անդամները»։
«Եթե 100 կոնգրեսականներ այս կամ այն հարցով դիմում են վարչակազմին, բնականաբար, դա ուշադրության է արժանանում վարչակազմի և անձամբ նախագահի կողմից՝ մանավանդ, եթե խոսքն այնպիսի նախագահի մասին է, ով քաջատեղյակ է հայկական խնդիրներից, հայ համայնքի առաջնահերթություններից, հայ-ամերիկյան հարաբերություններից, ընդհանրապես, ամերիկյան քաղաքականությունից մեր տարածաշրջանում: Այնպես որ, այս առումով, բնականաբար, ողջունելի նախագիծ է և, բնականաբար, իր քաղաքական ազդեցությունն ունենալու է»:
Փետրվարի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու իր պատճառների և վերջին ձերբակալությունների մասին. ՈւՂԻՂ
Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:
Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի՝ ԱԱԾ-ի իրականացրած ձերբակալությունը, միևնույն ժամանակ՝ մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ Բեքարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։
Եվրամիությունը պետք է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը:
Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»: