
Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել Արցախում գտնվող Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի դեմ

Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնաղարար՝ Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն էլ հայտարարեց երիտասարդներին, թե վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»: