Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանությունում քրեկան գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու նպատակով:  Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին անցկացրած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով առաջիկա անելիքները, ասել էր․ «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս