Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։
Ըստ Գալստյանի՝ Փաշինյանն ունի անձնական խանգարում. նրա մոտ առկա է հիստերոիդ խանգարում, իսկ խանգարման այդ տեսակն ունեցող մարդիկ իրենց և մյուսներին կարող են կործանել՝ ինչ-որ բաների համար, որոնք կարող են իրենց համար լինել սկզբունքային։
«Ռուսերենը կօգտագործվի այն վայրերում, որտեղ կառաջանա անհրաժեշտություն։ Դժվարանում եմ ասել, թե ինչու են քննադատություններ հնչում։ Մենք ունեցել ենք պաշտոնյաներ, որոնք երբեմն իրենց ելույթները ձևակերպում էին ռուսերենով, ինչը հակասում է օրենքին, բայց չգիտես ինչու՝ նման սուր քննադատության չէր արժանանում։ Հիմա նախ և առաջ մենք ունենք տեխնիկական խնդիրներ, ռուս խաղաղապահների հետ աշխատանքի ընթացքում՝ զուտ լեզվի պատճառով։ Այսօր փաստացի նրանց հետ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բայց չկա դրան իրավական հիմքերը»,- ասաց Արամ Հարությունյանը։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ:
Պղնձի գինը Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում աճել է 3,49 տոկոսով՝ առավելակետին հասնելով մեկ տոննայի դիմաց 9,294 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի կարիերան ՊՍԺ-ում:
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում:
«Այսօր Ազգային ժողովում մի պատգամավոր կա, հայտնի՝ ծերունի ավազակ, փորձեց մեզ և հայ ժողովրդին սպառնալ՝ ասելով՝ եթե ժողովուրդը փորձի շենքեր նվաճել, պետությունը կկրակի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունների մասին հայտարարությանը, որ՝ «եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
«Վերահսկող մարմինները, մասնավորապես՝ դատախազությունը, լծված են միայն այս իշխանությունների անօրինական գործունեությունը մեկ օրով երկարացնելու գործին: Մենք տեսնում ենք դա ամեն օր, և եթե բոլոր պաշտոնյաներն իրենց տեղում լինեին և վերջապես գիտակցեին, որ նվիրվում են ոչ թե անձին, այլ հայրենիքին, պետությանը, որ պետական աշխատողը ոչ թե սեղանի շուրջ մեկին երդում տված իր առաքելությանն է հետևում, այլ պիտի հասկանա, որ ինքը պաշտոնյա է և ունի առաքելություն և պատասխանատվություն հասարակության, ժողովրդի և հարկատուների առաջ: Ցավոք սրտի, մեր պաշտոնյաների մի մեծ զանգված դա կամ չի հասկանում, կամ նրանց ձեռնտու չէ դա հասկանալ»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա՝ ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև այդ կացարանները կահույքով ու կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում անցած տարվա ընթացքում ծնվել է 1614 երեխա, որից՝ 818-ը տղա, 796-ը՝ աղջիկ:
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ երթի մասնակիցները փակել էին դեպի Ֆրանսիայի հրապարակ բերող բոլոր ճանապարհները, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ քրեական գործերն իրենց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի համար նորություն չեն:
Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Կադիսի» հետ Լա լիգայի խաղի արդյունքը (1:1):
«Ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա. ժողովրդին չե՛ք կարող սպառնալ». Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ-սրահում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Լեգիտիմ կոչված իշխանությունը չի՛ կարող քաղաքացուն սպառնալ կրակելով». Գևորգ Գևորգյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է կիրառել կորոնավիրուսի սահմանափակումները վերացնող երեք փուլով ծրագիր:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կասկածում է ինքն իր վրա Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (1:2):
Կառավարության հրաժարականի պահանջով՝ «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի մասնակիցները Պրահայի այգուց երթով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարքային քաղաքացիներից շատերը հիշեցին, որ երկու տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր այդ հրապարակում բողոքում, որ իշխանության գար։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի ժամանակ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտարարեց, որ Արցախի կորստից հետո շատ հայրենակիցներ հասկացան, թե ում էին բերել իշխանության։
«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է անհնազանդության ակցիա։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը ևս մասնակցում էր քայլերթին, անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունների մասին հայտարարությանը, որ, «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
«Անդո՛, էդ ո՞ր փամփուշտով եք կրակելու ժողովրդին, նրանո՞վ, որ նախատեսված էր թշնամու համար, բայց չկրակեցի՞ք». ակցիայի մասնակից
Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 դիակի դատաբժշկական փորձաքննություն: 18.02.2021 թվականի դրությամբ` 3684 դիակի դատաբժշկական փորձաքննությունից 1645 մարմին և մասունք է նույնականացվել»,- 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից:
«Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Նրանք նախ կանգ առան Բաղրամյան 26-ի՝ նախագահի նստավայրի մոտ, կոչով դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ րոպեներ անց երթի մասնակիցները կանգ առան Ազգային ժողովի շենքի մոտ, և «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց իմքայլական պատգամավորներին․
Պրահայի այգուց մեկնարկած երթին Բաղրամյան պողոտայում միացավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Արմեն Սարգսյանից պահանջում ենք տեր կանգնել իր խոսքին և չվավերացնել Փաշինյանի կողմից ուղարկված որևէ փաստաթուղթ. Գեղամ Մանուկյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Երեկոյան Երևանում Անհնազանդության երթի մասնակիցները միացրեցին հեռախոսների լույսերը