
«Հայրենիքի փրկության շարժման» երթը կմեկնարկի ժամը 18:00-ին Վ. Դավթյան այգուց. Երթուղին հայտնի է

Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա: