Ադրբեջանցիները Հադրութը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին»
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։
3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել՝
1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա միայն Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։
Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։
2. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։
3. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։
#մենք_և_նրանք»։