YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը
YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել է վերջին տեսանյութը եւ յոթ օրով դադարեցրել է տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով հոսթինգի հայտարարությունը։
«Հանգամանալից ստուգումից հետո եւ բռնության ծագման մշտապես գոյություն ունեցող հավանականության առիթով անհանգստությունների լույսով մենք հեռացրեցինք Դոնալդ Թրամփի ալիքում բեռնված նոր կոնտենտը եւ թողարկեցինք նախազգուշացում բռնության սադրանք բովանդակող կոնտենտի նկատմամբ մեր քաղաքականության խախտման առանչությամբ,- մեջբերում է անում պորտալը Youtube-ի հայտարարությունից:- Դրա հետեւանքով, նախազգուշացումների մեր վաղեմի համակարգին համապատասխան ալիքն այժմ չի կարող բեռնել նոր տեսանյութեր կամ (վարել) ուղիղ հեռարձակումներ առնվազն յոթ օրվա ընթացքում, ժամկետ, որը կարող է եկարաձգվել»:
Ավելի վաղ Twitter ընկերությունը հայտարարել է, որ մշտական հիման վրա փակել է Թրամփի անձնական օգտահաշվի մուտքը՝ նրա կողմից կանոնների խախտման պատճառով, ինչպես նաեւ այն կասկածների պատճառով, որ նա կարող է փորձել անկարգություններ հրահրել: Նաեւ նրան զրկել են Facebook-ում եւ Instagram-ում գրելու հնարավորությունից մինչեւ լիազորությունների ավարտվելը: Բացի դրանից, Apple ընկերությունն իր App Store շարժական հավելվածների խանութից ժամանակավորապես հեռացրել է Parler միկրոբլոգների ծառայությունը, որը ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգների գործող ղեկավարի կողմնակիցների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: