Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2951 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հունվարի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 715 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3666 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 246, փաստացի բուժվողներինը՝ 8216 (մեկ օրում նվազել է 177-ով): Մեկ օրում արվել է 2093 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 613 908 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս