Բաժիններ՝

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «You Should Know» երգը

Հայտնի հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուների դատին է հանձնել «You Should Know» երգը:

Երգն արդեն հասանելի է երաժշտական տարբեր հարթակներում:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, երգեր է հեղինակել, երգ գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և շահել առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլիոնավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի: 2012 թվականին թողարկվել է երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դարձել է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

Աթենան 2018-ին որպես հրավիրյալ արտիստուհի հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս