Բաժիններ՝

ԱՊՊԱ գործակալության գրասենյակից գողություն է կատարվել

Հունվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։ Ահազանգի հետքերով մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում հայտնաբերեց ու գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեց Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի։

Հետագա միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն ազգականի հետ Րաֆֆու փողոցում գործող ավտոապահովագրման գործակալություններից մեկի գրասենյակից համակարգիչներ է գողացել։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս երիտասարդը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու ևս խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը թաքցված էր չշահագործվող միկրոավտոբուսում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031