Բաժիններ՝

Մխիթարյան, Մեսսի, Ռամոս․ ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը

Հունվարի 1-ն ավանդական գլխացավանք է ֆուտբոլային ակումբների ղեկավարների համար. եթե խաղացողի պայմանագիրն ավարտվում է ամռանը, հունվարին նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ:

Ձեզ ենք ներկայացնում այս մրցաշրջանի ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)

Երիտասարդ դարպասապահի հետ պայմանագրի երկարացման յուրաքանչյուր բանակցություն իսկական շոուի է վերածվում «Միլանի» ղեկավարների համար՝ Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի շնորհիվ: Թերևս այս անգամ ամեն ինչ հարթ կընթանա. Ջիջին արդեն ասել է, որ ցանկանում է երկար մնալ «Միլանում»:

Այլընտրանքներ՝ Թոմաս Վակլիկ («Սևիլիա»), Վիսենտե Գուայտա («Քրիսթալ Փելաս»), Լուկաս Ֆաբիանսկի («Վեսթ Հեմ»)

Աջ պաշտպան – Էլսեյդ Հուսաի («Նապոլի»)

Շուկայում լավագույն աջ պաշտպաններից մեկը: Նա նաև բավականին բազմակողմանի է. այս մրցաշրջանում Գատուզոն նրան ուղարկեց ձախ եզր, իսկ ալբանացին իրեն լավ դրսևորեց: «Նապոլին» աշխատում է պայմանագրի երկարաձգման վրա, բայց եթե դա չստացվի, կան այլ տարբերակներ՝ օրինակ՝ «Մարսելը»:

Այլընտրանքներ՝ Դանիլո Դ’Ամբրոզիո («Ինտեր»), Քենի Լալա («Ստրասբուրգ»), Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»)

Կենտրոնական պաշտպան – Ժերոմ Բոատենգ («Բավարիա»)

Թվում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը դնում է պաշտպանի վրա: Բայց Bild-ի լրագրողները վստահ են, որ ակումբը չի պատրաստվում նոր համաձայնագիր առաջարկել 32-ամյա պաշտպանին: Ինքը՝ Բոատենգը, սկզբում զարմացած էր ու հուզված, բայց այժմ նա խոսում է նոր մարտահրավերն ընդունելու պատրաստակամության մասին: «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմն» անհամբեր սպասում են Ժերոմի որոշմանը:

Այլընտրանքներ. Ջոնի Էվանս («Լեսթեր»), Մատեո Մուսսակիո («Միլան»), Դեյվիդ Լուիզ («Արսենալ»)

Կենտրոնական պաշտպան – Սերխիո Ռամոս («Ռեալ»)

«Ռեալի» ավագն ուղարկվում է՝ ինչպես ՊՍԺ, այնպես էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Բայց, ամենայն հավանականությամբ, Սերխիոն կմնա Մադրիդում: Իզուր չէ, որ Marca-ն տպագրեց մի ամբողջական համար՝ «100 պատճառներ Ռամոսի պայմանագիրը ցանկացած պայմանով երկարաձգելու համար» վերնագրով:

Այլընտրանքներ՝ Էրիկ Գարսիա («Մանչեսթեր Սիթի»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Տիագո Սիլվա («Չելսի»)

Ձախ պաշտպան – Դավիթ Ալաբա («Բավարիա»)

Դեյվիդ Պինի գործակալ Զահավին վրդովեցրել է «Բավարիայի» ղեկավարներին. կարծես Ալաբեն չի սպասի նոր պայմանագրի: Բայց նա առանձնապես չի տխրում՝ չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո բոլոր բարձրակարգ ակումբները հետաքրքրված են նրանով: Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենթուսն» ավելի ակտիվ են, քան մյուսները, բայց Ալաբան  ցանկանում է խաղալ Իսպանիայում:

Այլընտրանքներ՝ Խուան Բեռնատ (ՊՍԺ), Ռայան Բերտրան («Սաութհեմփթոն»), Դենի Ռոուզ («Տոտենհեմ»)

Կենտրոնի կիսապաշտպան-Ջորջինիո Վեյնալդում («Լիվերպուլ»)

Կլոպը բարձր է գնահատում հոլանդացի կիսապաշտպանին, որը կատարելապես ինտեգրված է համակարգում և գրեթե երբեք վնասվածք չի ստանում: Ակումբը կասկածում էր, թե արդյո՞ք նպատակահարմար կլինի պայմանագիր առաջարկել ավելի մեծ խաղացողի (30 տարեկան), բայց ինսայդերները նշում են, որ արդեն առաջարկն արվել է։  Հիմա ամեն ինչ կախված Ջորջինիոյից: Ամեն դեպքում Ռոնալդ Կումանը նրան սպասում է «Բարսելոնայում»:

Այլընտրանքներ՝ Խավի Մարտինես («Բավարիա»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Սամի Խեդիրա («Յուվենթուս»)

Կենտրոնական կիսապաշտպան՝ Հական Չալհանօղլու («Միլան»)

Թվում էր, թե Միլանի այս տրանսֆերն իրեն չարդարացրեց: Բայց ֆուտբոլիստը սկսեց խաղալ, և այժմ ակումբը պատրաստում է նոր պայմանագիր Հաքանի համար: Պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել, բայց Չալհանօղլուն միշտ էլ ունի այլընտրանքային տարբերակ՝ « Մանչեսթեր Յունայթեդ»:

Այլընտրանքներ՝ Ռիկի Պուչ («Բարսելոնա»), Նաբիլ Բենտալեբ («Շալկե»), Ալան Ձագոև (ԲԿՄԱ Մոսկվա)

Հարձակվող կիսապաշտպան-Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

Այս մրցաշրջանում Մխիթարյանն Ա Սերիայում վերածնվել է, կարծես թե վերադարձել է մի քանի տարի առաջ և ցուցադրում է իր լավագույն ֆուտբոլը: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հայ կիսապաշտպանն Ա Սերիայի 17 խաղում վաստակել է 16 միավոր (8 գոլ, 8 գոլային փոխանցում):

Նա նաև գլխավորում է առաջնությունը գոլային փոխանցումներով՝ երկու փոխանցում առաջ անցնելով իր ամենամոտ հետապնդողից՝ «Նապոլիի» Դրիս Մերտնեսից:

«Ռոման»  մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ֆուտբոլիստի հետ, բայց նրանք հստակ ցանկանում են երկարաձգել այն: Առնվազն այլ ակումբների հետ առայժմ բանակցությունների մասին խոսք չկա, իսկ ինսայդերները նշում են, որ պայմանագրի համար բանավոր պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։

Այլընտրանքներ. Ջուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»)

Աջ հարձակվող – Լեո Մեսսի («Բարսելոնա»)

Լեոն արդեն ասել է, որ ոչ ոքի հետ չի բանակցելու մինչև հունիս, իսկ հեռանալու որոշում դեռ չի կայացրել: Բայց թեկնածուները հայտնի են՝ «Մանչեսթեր Սիթի» և ՊՍԺ:

Այլընտրանքներ՝ Ֆլորիան Տավին («Մարսել»), Անխել դի Մարիա (ՊՍԺ), Լուկաս Վասկես («Ռեալ Մադրիդ»)

Ձախ հարձակվող – Մեմֆիս Դեպայ («Լիոն»)

Ամառային տրանսֆերային պատուհանում Ռոնալդ Կումանի «Բարսելոնան» հետաքրքրվեց հոլանդացի հարձակվողով: Հունվարին «Լիոնը» կարող էր որոշակի գումար աշխատել, բայց մարզական տնօրեն Ժnւնինյոն արդեն հայտարարել է, որ առաջատարները չեն հեռանա ձմռանը: Եվ «Բարսան» ինքն այլևս համոզված չէ, որ Մեմֆիսն այս դժվար պահին նպատակահարմար ֆուտբոլիստ է:

Այլընտրանքներ՝ Սեբաստիան Դրյուսի («Զենիթ»), Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Դեմարայ Գրեյ («Լեսթեր»)

Կենտրոնական հարձակվող – Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)

Թվում է, թե արգենտինացու անգլիական ժամանակն ավարտվում է: Գվարդիոլան այս մրցաշրջանում հաճախ դաշտ է դուրս բերում լեգենդար հարձակվողին հենց վերջում՝ 10-15 րոպե: Ինքը՝ Սերխիոն, մտածում է հայրենիք վերադառնալու մասին, բայց կարող է կարճ ժամանակով վերադառնալ Իսպանիա. «Ատլետիկո» վերադարձի տարբերակը կարող է հետաքրքիր դառնալ:

Այլընտրանքներ՝ Արկադիուս Միլիկ («Նապոլի»), Դիեգո Կոստա («Ատլետիկո»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս