Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից:
Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նկատենք՝ համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է 7.4 միլիոն ԱՄՆ դոլար գումարի տրամադրում:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել կարիերայում:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլը Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների, հայտարարեց, որ մինչև առաջին արցախյան պատերազմը, Շուշիի բնակչության 90%-ը ազերիներ էին, և դրանից ցնցող հետրություն կատարեց, որ Շուշին թուրքական քաղաք է, և հետևաբար, պատմական արդարության տեսակետից, պետք է անվերադարձ զիջվի թշնամուն։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3021 է:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են որոնողական աշխատանքներ:
Փաշինյանի ընտանեկան կայքը հաստատեց Mediaport-ի տեղեկությունը. Շիրակի մարզպետ է նշանակվելու Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Mediaport-ին հաջողվեց պարզվել, որ Շիրակի ապագա մարզպետի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործում, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. 6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր նրանց, ովքեր իրենց և ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։
2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը:
Մադրիդի «Ռեալ»-ը դուրս մնաց Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունից: Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռեալ»-ի մրցակիցը Լա լիգայի երրրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանո»-ն էր:
Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին:
«Ռուսաստանը խելացի քաղաքականություն է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տնային աշխատանքի հնարավորություն տալով, քանի որ այդպես Ռուսաստանը փոքրացնում է իր հակասությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ Արևմտյան համանախագահների հետ, միևնույն ժամանակ հասկանալով, որ Ադրբեջանը նախընտրում է ներկայումս առկա եռակողմ ձևաչափը»։
Անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները իրավական գործընթաց են սկսել ընդդեմ զինվորական ղեկավարության։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մահվան մեջ բոլոր մեղավորներին։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Ֆուլհեմ»-ին: «Կարմիր սատանաները» առավելության հասան մրցակցի նկատմամբ 1:2 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից աչքի ընկան Էդիսոն Կավանին և Պոլ Պոգբան: «Ֆուլհեմ»-ի միակ գնդակը խփեց Լուկմանը: «Ֆուլհեմ»- «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2:
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել, սակայն Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով CNN-ին:
Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտում. Դավիթ Շահնազարյան
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը վնասելու քայլերը: Դատապարտելի է նաև միջազգային կազմակերպությունների առջև խոչընդոտներ դնելու Ադրբեջանի ջանքերը: Նա ընդգծեց, որ այս հարցը պետք է բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգ ու աշխատանք տարվի, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ունենան հատուկ կարգավիճակ՝ վերահսկելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման գործընթացը:
Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Իտալիայի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկությունում հերթական անգամ հաղթել է Թուրինի «Յուվենտուս»-ը: Սուպերգավաթի եզրափակիչում «Յուվենտուս»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: «Ծեր Սինյորա»-ի կազմում հանդիպմանը հաշիվը 64-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս գնդակով դարձավ պատմության լավագույն ռմբարկուն: Եվ ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց Ալվարո Մորատան: «Յուվենտուս»- «Նապոլի»` 2:0:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: