Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307, մահվան՝ 6 նոր դեպք
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3021 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 742 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3763-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 189 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 046, փաստացի բուժվողներինը՝ 7719 7607 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում արվել է 2199 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 630 604 թեստ: