
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Նունյեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել կարիերայում: ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահագնում կայացած 8-ռաունդաոց մենամարտում ուժերն էր չափում Պանաման ներկայացնող Խոսե Նունյեսի հետ: Մենամարտն ավարտվել է մրցավարների ոչ-ոքի որոշմամբ:
Ավագյանը մենամարտից հետո դժգոհել է մրցավարների որոշումից. «Ամեն ինչ արել եմ հաղթանակի հասնելու համար: Մի քանի հարված եմ ստացել, որոնք կասեցրել եմ: Ես լավ մենամարտ եմ անցկացրել և արժանի էի հաղթանակի»,-ասել է հայ բռնցքամարտիկը:
Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ ռինգում տարել է 10 հաղթանակ և մեկն ավարտել էր ոչ-ոքի: