
«Ռեալ»-ը դուրս է մնացել արքայական գավաթի խաղարկությունից

Մադրիդի «Ռեալ»-ը դուրս մնաց Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունից: Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռեալ»-ի մրցակիցը Լա լիգայի երրրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանո»-ն էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում «Ալկոյանո»-ից Կազանովայի միակ գնդակը վճռորոշո եղավ խաղի ելքի համար: «Ռեալ»-ը դուրս մնաց հետագա պայքարից` զիջելով 2:1 հաշվով: