
«Յուվենտուս»-ը 9-րդն անգամ դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր

Իտալիայի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկությունում հերթական անգամ հաղթել է Թուրինի «Յուվենտուս»-ը: Սուպերգավաթի եզրափակիչում «Յուվենտուս»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: «Ծեր Սինյորա»-ի կազմում հանդիպմանը հաշիվը 64-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս գնդակով դարձավ պատմության լավագույն ռմբարկուն: Եվ ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց Ալվարո Մորատան: «Յուվենտուս»- «Նապոլի»` 2:0:
«Յուվենտուս»-ն իր պատմության մեջ արդեն 9-րդն անգամն է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր: