
Վտանգավոր բարձր զարկերակային ճնշման 6 ախտանշան

Express–ի փոխանցմամբ՝ ամերիկացի բժիշկները նշել են զարկերակային վտանգավոր բարձր ճնշման վեց նշան, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն։ Ըստ մասնագետների՝ կրիտիկական ցուցանիշը, որի ժամանակ խորհուրդ է տրվում շտապօգնություն կանչել, 180/120-ից բարձր ճնշումն է:
Այս իրավիճակը կարող է առաջացնել հետևյալ ախտանշանները. կրծքավանդակի ցավ, ուժեղ գլխացավ, թմրություն կամ թուլություն, տեսողության պղտորություն, շնչառական, խոսքի հետ կապված դժվարություններ:
Բոլոր նրանց, ովքեր պարբերաբար գանգատվում են զարկերակային բարձր ճնշումից, մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել և փոխել սննդային սովորությունները՝ նվազեցնելով աղի ընդունումը, ավելի շատ բանջարեղեն և միրգ ուտել, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, լոբազգիներ, ընդեղեն, ամբողջական ածխաջրեր և չհագեցած ճարպեր: