«Սպուտնիկ V» պատվաստանյութից հետո տղամարդկանց և կանանց մոտ հակամարմինների մակարդակը չի տարբերվում

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակն էականորեն չի տարբերվում: Այդ մասին վկայում է «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի բժշկական կիրառման վերաբերյալ հրահանգի նոր խմբագրությունը, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարմինների մակարդակներն արժանահավատորեն չեն տարբերվել տղամարդկանց եւ կանանց մոտ: Պատվաստումն ստանալուց հետո 42-րդ օրը չեզոքացուցիչ հակամարմինների երկրաչափական տիտրը իմունացված կամավորների մոտ կազմել է 44,47, ծծմբափոխարկման մակարդակը՝ 95,83 տոկոս: Տարբեր սեռի եւ տարիքի կամավորների մոտ վիճակագրականորեն զգալի տարբերություն չի հայտնաբերվել»,-ասվում է հրահանգում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն դարձել է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից:

Տեսանյութեր

Լրահոս