Ֆրանսիայում մշակել են հատուկ հակավիրուսային դիմակ մարզիկների համար
Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Հունվարի 24-ի երեկոյան այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
Դիմակը պատրաստված է հատուկ բազմաշերտ եւ ֆիլտրող փափուկ կտորից, որը հաճելի զգացումներ է առաջացնում դեմքին հպվելիս: Միեւնույն ժամանակ դիմակի ձեւը փոքր-ինչ ձեւավոխված է, որպեսզի այն չքսվի շրթունքներին եւ չներքաշվի բերանը նույնիսկ ինտենսիվ շնչառության ժամանակ, ինչն անխուսափելիորեն տեղի է ունենում սովորական բժշկական դիմակով վազել փորձելիս:
Նաեւ կատարելագործվել է դրա ամրակապը, որպեսզի այն դեմքին չշարժվի տարբեր շարժումների ժամանակ: Մշակողները հայտարարել են, որ այն շատ հարմար է, եւ դրանով շնչելը հեշտ է, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր մյուս մոդելների: Դմակը հաջողությամբ արտոնագրված է: Ընդ որում, ինչպես հայտարարել են մշակողները, արտադրության այդ արտոնագիրը կտրամադրվի դրա արտադրության հարցում բոլոր շահագրգիռ ձեռնարկություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: