
Մարզավիճակի տեսանկյունից միայն 80-85 տոկսով են պատրաստ. Ներսիսյան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները նախապատրաստվում են հունվարի վերջին նախատեսված երկրի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:«Չեմ կարող ասել, որ գերազանց մարզավիճակում են, առաջիկա Հայաստանի առաջնությունում ամեն ինչ կերևա: Մարզավիճակի տեսանկյունից միայն 80-85 տոկսով են պատրաստ: Մենք մինչև Եվրոպայի առաջնությունը ժամանակ ունենք մոտ 2 ամիս լավ նախապատրաստվելու համար»,-ասաց նա:
Հունվարի 31-ին կայնաալիք Հայաստանի առաջնության կմասնակցեն մոտ 30-35 ծանրորդ Երևանից և մարզերից:
Ապրիլինի նախատեսված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա մոտ 4-5 մարզիկ, իսկ Տոկիոյում կայանալիք 32-րդ Օլիմպիական խաղերում կլինի միայն մեկ մասնակից: