Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները, ովքեր չեն խաղում Եվրոպայի լավագույն 5 առաջնություններում
10․ Ֆելիպե Անդերսոն
«Պորտո» – 25 միլիոն եվրո
Հարձակվողը հայտնի դարձավ «Լացիոյի» համար հաջող խաղով, և «Ուեսթ Հեմը» նրան գնեց 38 միլիոն եվրոյով 2018-ին։ Սակայն նա չկարողացավ արդարացնել վստահությունը և փայլուն մեկնարկից հետո արագ հայտնվեց պահեստայինների նստարանին:
2020-ի աշնանը լոնդոնյան ակումբի ղեկավարները որոշեցին թանկարժեք (բոլոր իմաստներով) խաղացողին վարձավճարով տալ «Պորտուին» մինչ մրցաշրջանի ավարտը՝ հույս ունենալով, որ նա այնտեղ կսկսի իր կարիերան: Դեռևս չի աշխատում… Պորտուգալիայում բրազիլացին նույնպես նստեց պահեստայինների նստարանին և եթե խաղադաշտ է մտնում, ապա մի քանի րոպեով և ոչ կարևոր հանդիպումներում:
9․ Էվերթոն
«Բենֆիկա» – 25 միլիոն եվրո
«Բենֆիկայի» նորեկը այս մրցաշրջանում: Պորտուգալական ակումբը բրազիլական «Գրեմիոյին» 20 միլիոն եվրո է վճարել կիսապաշտպանի համար և չի զղջում դրա համար: 24-ամյա Էվերթոնը արագորեն տեղավորվեց նոր թիմում և պարբերաբար աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով: Եվրոպայում ընդամենը մի քանի ամիս անցկացրած խաղերի ընթացքում նրա տրանսֆերային գինն աճել է 5 միլիոն եվրոյով:
8․ Դոնիել Մալեն
ՊՍՎ – 25 միլիոն եվրո
14 տարեկան հասակում հարձակվողը խաղում էր «Այաքսի» երիտասարդական թիմերում, 15-17 տարեկան հասակում նա գտնվում էր Լոնդոնի «Արսենալի» կազմում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան սկսեց ՊՍՎ-ում: Ամստերդամում և Լոնդոնում Մալենը առանձնապես տաղանդ չէր ցուցադրում, բայց որպես էյնդհովենի ակումբի մաս՝ նա դարձավ տրանսֆերային նպատակ եվրոպական շատ բարձրակարգ ակումբների համար: Եվ դա զարմանալի չէ, քանի որ 21 տարեկան հասակում հարձակվողին հաջողվեց գրեթե հարյուր հանդիպում անցկացնել պրոֆեսիոնալ մակարդակում, խփել երեք տասնյակ գոլ և պարբերաբար տարբերվել գոլային փոխանցումներով: Նա արդեն հասցրել է խփել իր նորամուտի գոլը Նիդեռլանդների հավաքականում:
7. Գաբրիել Վերոն
«Պալմեյրաս» – 25 միլիոն եվրո
Բրազիլացի վինգերը 18 տարեկան է և համարվում է երկրի ամենահեռանկարային ֆուտբոլիստը: Երիտասարդական հավաքականի կազմում նա 2019 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնությունը, իսկ տարվա ընթացքում «Պալմեյրասի» հետ անցկացրեց 33 հանդիպում, որոնցում խփեց 10 գոլ: Բոլորովին վատ չէ կարիերայի մեկնարկի համար:
Վերոնը արժե 25 միլիոն եվրո, իսկ Եվրոպայի բարձրագույն առաջնությունների սկաուտները հսկում են նրա խաղը:
6. Նիկոլաս Տալյաֆիկո
«Այաքս» – 28 միլիոն եվրո
Երեք տարի առաջ ամստերդամցիները արգենտինական «Ինդիպենդետեից» 4 միլիոն եվրոյով պաշտպան էին գնել, և այժմ նրանք կարող են նրա համար ստանալ առնվազն 28 միլիոն: «Այաքսի» համար արգենտինացին անցկացրեց 117 հանդիպում։ Եվրոպա տեղափոխվելուց առաջ Տալյաֆիկոն գրեթե երբեք չէր եղել Արգենտինայի ազգային հավաքականում, բայց հենց նա ընտելացավ «Այաքսին», միանգամից դարձավ գրեթե անփոխարինելի դեմք ազգային թիմում և նույնիսկ որոշ հանդիպումներում նա ավագն էր: Այժմ ֆուտբոլիստը 28 տարեկան է և հետաքրքրված է Բունդեսլիգայի ակումբներով, մասնավորապես՝ «Բայերով»:
5. Ալեխանդրո Գրիմալդո
«Բենֆիկա» – 28 միլիոն եվրո
«Բարսելոնայի» սանը երբեք հնարավորություն չի ստացել խաղալ հիմնական կազմում: Նա շատ հանդիպումներ է անցկացրել «Բարսելոնա Բ»-ի կազմում, և 21 տարեկանում կատալոնացիները նախընտրեցին խաղացողին վաճառել 2 միլիոն եվրոյով և գոնե մի քիչ գումար ստանալ։
Տեղափոխությունը օգուտ բերեց պաշտպանին և այժմ (25 տարեկան հասակում) նա եռակի չեմպիոն է Պորտուգալիայում: Առանց Գրիմալդոյի, դժվար է պատկերացնել «Բենֆիկայի» կազմը։ 4 մրցաշրջանում իսպանացին ակումբում անցկացրեց գրեթե երկու հարյուր հանդիպում, իսկ նրա համար «գինը» ավելացավ 14 անգամ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա ունակությունները:
4. Ժեսուս Կորոնա
«Պորտու» – 30 միլիոն եվրո
Մեքսիկացի վինգերը 27 տարեկան է և «Պորտուի» հիմնական կիսապաշտպանն է: Կորոնան հայտնի է գրոհը զարգացնելու և արդյունավետ փոխանցում կատարելու ունակությամբ: Բացի այդ, նա կարգապահ է ու դիմացկուն, ինչը նրան թույլ է տալիս անցկացնել հանդիպումների մեծ մասը առաջինից վերջին րոպեն: «Պորտույում» 5 տարվա ընթացքում Կորոնան թանկացել է՝ 6 միլիոն եվրոյից դառնալով 30 միլիոն:
3. Նիկոլա Վլասիչ
ԲԿՄԱ – 30 միլիոն եվրո
Ռուսաստանի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ խաղացողը: Խորվաթի պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ հաշվարկվում է մինչև 2024 թվականի ամառը, բայց կան բոլոր նախադրյալները, որ Վլասիչը նախկինի պես կլքի ակումբը և դուրս կգա Եվրոպայի բարձրագույն առաջնություն: Այս տրանսֆերի համար ռուսական ակումբը հեշտությամբ կարող է վաստակել 30 միլիոն եվրո
2. Անդրե Անանա
«Այաքս» – 36 միլիոն եվրո
«Բարսելոնայի» 24-ամյա շրջանավարտը 6 տարի է խաղում է «Այաքսում» և մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է 198 հանդիպում: Դարպասապահը, միջին հաշվով, յուրաքանչյուր երկրորդ խաղում պահում է իր դարպասն անառիկ և ակումբային մակարդակում ունեցած հաջող խաղի շնորհիվ Կամերունի ազգային թիմում ստանում է հիմնական դարպասապահի կարգավիճակ:
1. Դավիթ Ներես
«Այաքս» – 36 միլիոն եվրո
Նրա շուրջ վերջերս խոսակցությունները շատ են։ Լուրեր են պտտվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ներեսին 50 միլիոն եվրոյով, ապա «Լիվերպուլը» հետաքրքրված է բրազիլացով, կամ նույնիսկ «Այաքսը» մերժել է «Ատլետիկոյի» տրանսֆերի առաջարկ 40 միլիոն եվրոյի դիմաց: Այժմ Ներեսը վերականգնվում է կոճի վնասվածքից, բայց մինչ այժմ իր ակտիվում ունի «Այաքսի» կազմում անցկացրած 131 հանդիպում։
Սիրարփի Աղաբաբյան