Ռուսաստանում համավարակի ֆոնին աճել է հանցավորությունը
Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Երկում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանրներինը՝ 14 տոկոսով: Ծանր հանցագործությունների աճի վրա հիմնական ազդեցություն է ունեցել այս կատեգորիայի քրեական այն արարքների քանակության ավելացումը, որոնք կատարվել են տեղեկատվա-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասել է Վոլկը: Այսպես, այդ ժամանակաշրջանում գրեթե կրկնակի աճել է այն հանցագործությունների թիվը, որոնք կատարվել են Համացանցում (աճն ավելի քան 90 տոկոսով) եւ շարժական հեռախոսների օգնությամբ (88,3 տոկոսով), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: