Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպա՞ն

Մեզ հասած հավաստի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտ ժամանակներս կնշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան։

Հիշեցնենք, որ Տելեգրամի Mediaport ալիքը գրել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց՝ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացնել իր  նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։

«Լ. Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը կհրապարակենք առաջիկայում։ Նազարյանի միջոցով Փաշինյանը ստացել և Ադրբեջանի նախագահին է ուղարկել մեսիջներ և հաստատել փոխադարձ պայմանավորվածություններ»,- գրել էր Mediaport ալիքը։

Տեսանյութեր

Լրահոս