Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, և ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության և կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով և չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։ Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Ազգային ժողով զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով իր եղբայրների հետևում, ապրիլյան պատերազմից հետո ընդամենը նկարվել է խորը թիկունքում, իսկ երրորդ պատերազմում Արցախը «նվիրել» թուրքին, պատգամավորների հարցերին պատասխանելիս «մանևրում» էր՝ իր ձախողումները նորից բարդելով բանակի նախկին ղեկավարների վրա, չգիտես ինչու, անիմաստ անդրադառնալով առաջնագծի լարային արգելափակոցներին։
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 19-ին Նաիրիի անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Դավիթ Դ.-ն:
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու ժոան Լապորտան, ով եղել է այդ պաշտոնում 2003-2010 թվականներին, խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները մայրցամաքային Չինաստանի տնտեսության մեջ 2020 թվականին ավելացել են 6,2 տոկոսով եւ հասել 999,98 մլրդ յուանի (14,38 մլրդ դոլարի):
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ բնակարանային գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրանը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բանակցություններ է անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով:
COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված ավելի վարակիչ շտամը գրանցվել է արդեն աշխարհի 60 երկրներում:
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ռեկորդային 93 հազար մահ է գրանցվել կորոնավիրուսից:
Ակտիվիստները, ովքեր իրենց անվանում էին «5G-ի վերացման կոմիտե», հրկիզել են աշտարակ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Նրանք իրենց գործողություններն անվանել են «Գործողություն քամու և թռչունների ձայնի համար»: Հրդեհը տարածվել է հարևան շենքերի վրա, և առնվազն երկու օբյեկտ, ներառյալ՝ բջջային օպերատորի ալեհավաքը, նույնպես բոցավառվել են: Սա ազդել է մի քանի գերատեսչությունների հեռահաղորդակցական ծառայությունների աշխատանքի վրա, 1,5 միլիոն տեղացի բնակիչներ մնացել են առանց ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման, գրում է Le Figaro-ն:
Իտալիայում գտնվող Տրեւի շատրվանի ավազանից ամեն տարի մաքրելու ժամանակ հանում են մոտ 1 մլն եվրոյի մետաղադրամներ, որոնք նետում են այդտեղ այցելած զբոսաշրջիկները։ Այդ ամբողջ գումարն ուղղվում է աղքատներին:
Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։