
«Բարսայի» ֆուտբոլիստներին դուր չեն եկել Գրիզմանի մեկնաբանությունները

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկին» պարտվելուց հետո (2:3) խնդիրներ ունեցավ իր մեկնաբանության համար: Ֆրանսիացին կենտրոնացած էր թիմի պաշտպանական անհաջող խաղի վրա. ««Բարսան» պարտվեց: Մենք վատ պաշտպանվեցինք, ոչ ոք իրար չէր հուշում»,- նշել է Գրիզմանը:
Ըստ Cadena SER-ի, Գրիզմանի որոշ խաղընկերներ զայրացած էին այս կապակցությամբ: Նրանք որոշել են, որ այս բառերը վերաբերում են, մասնավորապես, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին և որոշ պաշտպանների:
Ինչպես հայտնում է As-ը, Գրիզմանի շրջապատը պնդում է, որ խաղացողի խոսքերը ոչ միայն առարկություններ չեն առաջացրել, այլ, ընդհակառակը, աջակցություն են ստացել բազմաթիվ խաղընկերներից:
Սիրարփի Աղաբաբյան