Բայդենը պաշտոնակալությունից հետո կդադարեցնի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին
Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին: Այդ մասին հաղորդվում է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում: «Այսօր իր հայտարարության մեջ ընտրված նախագահ Բայդենը կնշի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել է որպես առիթ այլ հիմնադրամներից միջոցներն արգելապատի կառուցման համար վերաուղղորդումն արդարացնելու նպատակով,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը կբովանդակի արգելապատի կառուցման նախագծերն անհապաղ դադարցենելու կարգադրություն, որպեսզի կատարվի դրանց ֆինանսավորման եւ կապալառուների ընտրման ժամանակ մեթոդենի օգտագործման օրինականության հանգամանալից վերլուծություն, ինչպես նաեւ հիմնադրամների վերաուղղորդման լավագույն միջոցների որոշման համար, որոնք նախորդ վարչակազմի կողմից հատկացվել են արգելապատի կառուցմանը»:
Բայդենը մտադիր է նաեւ հունվարի 20-ին ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղմացնում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Խոսքը վերաբերում է այն երիտասարդների համար արտաքսման տարկետման վերադարձին, որոնց ԱՄՆ են բերել տակավին երեխա ժամակ: Այն սահմանվել էր Բարաք Օբամայի օրոք, բայց չեղյալ է հայտարարվել Թրամփի օրոք: Բայդեը նաեւ կստորագրի հրամանագիր, որը վերացնում է մի շարք արաբական եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի՝ Թրամփի մտցրած սահմանափակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: