Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու մասին
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու եւ եւս 70-ի համար պատիժը մեղմացնելու մասին: Նաեւ նա ներում է շնորհել իր նախկին խորհրդական Բենոնին, հունվարի 20-ին հայտնել են Սպիտակ տանը: ԱՄՆ-ի գործող նախագահը նաեւ ներում է շնորհել իրեն ակտիվորեն աջակցող ամերիկացի ձեռնարկիչ Էլիոթ Բրոյդիին: Սպիտակ տան հայտարարության մեջ ճշտված է, որ Բրոյդին «հայտնի է բազմաթիվ բարեգործական ակցիաներով», այդ թվում հօգուտ իրավապահ մարմինների, զինվորականների եւ վետերանների աջակցության ծրագրերի:
Ձեռնարկչին 2020 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնում առաջադրել էին ապօրինի շահապաշտպանական գործունեության մասնակցության մեղադրանքներ: ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ նա շուրջ 6 միլիոն դոլար է ստացել, որպեսզի ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմին համոզի Մալայզիայի1MDB պետական ներդրումային հիմնադրամի գործով հետաքննության դադարեցման անհրաժեշտությունը:
Թրամփը նաեւ ներում է շնորհել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդատու Փոլ Էրիքսոնին, որը, մի շարք ամերիկյան զնգվածային լրատվամիջոցների պնդումերի համաձայն՝ ավելի վաղ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ռուսաստանցի Մարիա Բուտինայի հետ: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի, հայտնել է, որ Թրամփը որոշել է չհայտարարել ո՛չ ինքն իրեն, ո՛չ իր ընտանիքի անդամներին, ո՛չ էլ իր անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին կանխիչ ներում շնորհելու մասին: Աղբյուրի տվյալներով, որը ծանոթ է իրավիճակին, Սպիտակ տան ներկայացուցիչները Թրամփին խորհուրդ են տվել չհայտարարել ներում շնորհելու մասին, քանի որ այդ դեպքում տպավորություն կստեղծվեր, թե նա ինքը եւ իր հարազատները մեղավոր են ինչ-ինչ հանցագործությունների կատարման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: