Կորոնավիրուսով վարակվածներն առավել ակտիվորեն են վարակը տարածում հիվանդության սկզբնական շրջանում:
Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «CNN Travel»-ը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» կարող է անցկացնել չեմպիոնական շքերթ, եթե այս մրցաշրջանում նրանք նվաճեն Պրեմիեր լիգան:
«Ես ունեցել եմ որոշակի կաշկանդվածություն, որն իմ ներքին ազնվությունից էր գալիս։ Մտածում էի, որ ես ունեմ կուսակցություն, կամ անդամակցում եմ մի կուսակցության, որը սատարում է գործող կենտրոնական իշխանություններին, և այդ կաշկանդվածությամբ պայմանավորված էլ փորձում էի ինձ պահել կուսակցության տրամաբանության մեջ»,- պարզաբանեց Վարդանյանը՝ նշելով, որ այսուհետև այլևս կաշկանդված չէ և շատ ավելի ազատ կկարողանա մատնանշել քաղաքային իշխանության բացթողումներն ու թերությունները, ինչպիսին համարեց, օրինակ, Ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը Երևանի փոխքաղաքապետի մակարդակով։
Նոր iPhone 12-ի համար նախատեսված պատյանների մի շարք պատկերներ հայտնվել են mobiledirect.ro աքսեսուարների կայքում, ինչը թույլ է տալիս գնահատել սմարթֆոնների դիզայնը: Դրանք նկատել է PhoneArena հրատարակությունը:
Հունիսի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրեն ծեծել են և վնասել իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Նրա տպավորությամբ՝ Հայաստանը ղեկավարվում է միանձնյա. «Իրենք մեծամասնություն են և կարողանում են ցանկացած որոշում ընդունել կամ բեկանել: Իհարկե, շատ թերություններ կան, բայց կարծում եմ՝ այսօր այդ պահը չէ, և պետք է հասկանանք՝ այս վիճակից ո՞նց ենք դուրս գալիս: Ես մի այլ բանից եմ վախենում՝ եթե այսօր կառավարությունը հրաժարական տվեց, ես վախենում եմ, որ Հայաստանում քաոս լինի, սա է ամենասարսափելին: Ժողովուրդը չի վստահելու նոր ուժերին, նորից իրեն խաբված է զգալու: Այս իրավիճակից ելքն այն է, որ առաջին հերթին՝ կարողանանք հաղթահարել կորոնավիրուսը: Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը բարոյալքված են Հայաստանում»:
Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի բացառել, որ ապագայում կգլխավորի «Բարսելոնան»:
Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
«Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարի գործում»:
2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:43-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ:
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն կիսվել է իր տեսակետներով ՝ Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Նեյմարի մասին:
Հունիս ամիսը խորհրդանշական է՝ պարենային անվտանգության կարևորությունը բարձրաձայնելու, դրա մասին խոսելու առումով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 7-ը սահմանվել է որպես Սննդամթերքի անվտանգության միջազգային օր, իսկ հունիսի 18-ը՝ Կայուն Գաստրոնոմիայի օր:
«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
168.am-ն արդեն գրել էր, որ մոտ մեկ ամսից ՀՀ-ում կբացվի «Կալաշնիկովի» գործարանը: Ավելի կոնկրետ՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:
Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից ավելի քիչ են տուժել, քան Եվրոպայի հարավի երկրները: Իտալիայում և Իսպանիայում եկամուտների նվազում ունեցել է բնակչության կեսից ավելին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով հարցման արդյունքները:
Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կարող են անցկացվել գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: Այս մասին գրում է ESPN-ը: ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոպայի քառորդ եզրափակիչն անցկացնել մինի-մրցաշարի տեսքով և մեկ քաղաքում` Ֆրանկֆուրտում, քանի որ գերմանական այս քաղաքն ունի համապատասխն ենթակառույցներ` ընդունելու բոլոր 8 թիմերին:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է այն մասին, թե արդյո՞ք ինքը մտադիր է լքել թիմը ամռանը:
«Եթե նույնիսկ ինչ-որ նման ոճով խոսակցություններ լինում էին խորհրդարանում, ապա, ամեն դեպքում, դա խորհրդարանի մարգինալ մասի կողմից էր լինում. Համենայն դեպս, առաջին դեմքերի մակարդակով առանձնապես այս ոճի խոսակցություն չէր լինում: Բայց կրկնում եմ, այս երկու տարվա ընթացքում շատ ավելի կտրուկ բաներ էլ ենք լսել»:
«Օգնություն մենք պատրաստվում ենք խնդրել միայն ու միայն Հայաստանի, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոստի Արմենիի» գործակալության հարցին, թե առաջիկայում ի՞նչ միջոցառումներ է մտադիր ձեռնարկել ՀՀ կառավարությունը այս իրավիճակը հաղթահարելու համար, և արդյո՞ք պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ բժիշկների և դեղորայքի տեսքով:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան»:
Պարետատան հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրած ավանդույթի համաձայն՝ պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցի։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետն արձագանքում ԼՀԿ հայտարարությանը, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և պայքարը ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնեն համավարակը հաղթահարելուց հետո, իսկ ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության կազմը 100%-ով պետք է փոխվի՝ վարչապետի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնեն շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և պիտի քննեն ու հանրայնորեն գնահատական տան, թե նրանց գործողություններն ինչքանո՞վ են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը, և ինչքանո՞վ են նպաստել համավարակի տարածմանը:
Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները:
Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մամուլն արդեն իսկ գրել էր այն մասին, որ պաշտոնաթողությունից հետո նոր Հայաստանի առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաստատվել է Մոսկվայում ու դարձել իր երբեմնի հովանավորյալ, «Մոնարխ» մականունով հայտնի գործարար Արմեն Գինոսյանի անվտանգության ծառայության պետը: