Անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսման առաջին խաղում թիմերը հանդես կգան հատուկ մարզաշապիկներով:
Հունիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները Հասրաթյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի Սպորտի փողոցի 28-ամյա մի բնակչի:
Նեյմարը խոստովանել է, որ ուզում է վերադառնալ «Բարսելոնա»
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն փոխանցվեց, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) ավարտել է քննարկումները՝ «Մանչեսթեր Սիթիին» ՈՒԵՖԱ-ի եվրոպական մրցումներից բացառելու վերաբերյալ:
Tesla-ի կապիտալիզացիան հասել է 190 միլիարդ դոլարի: Դա նրան դարձրել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ընկերությունը: Իլոն Մասկի ընկերության բաժնետոմսերն աճուրդում հատել են հազար դոլարի սահմանը, գրում է Bloomberg-ը:
Բրիտանացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ 20 տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել: Ըստ նրա՝ նա շատ խոցելի է եղել, իսկ տղամարդն «օգտվել է իր իրավիճակից», գրում է The Telegraph-ը:
Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչ Ախթար Իմամն իր հարստությունը բաժանել է երկու փղերի միջև, որոնք բազմիցս փրկել են նրա կյանքը հարձակումների ժամանակ, գրում է NDTV-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «սեքսի արգելքը» հանելու մասին՝ սահմանափակում, որն արգելում էր սեքսը տարբեր տներում բնակվող մարդկանց միջև: Արգելքը ներմուծվել էր երկրում կարանտինի ժամանակ՝ կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով, գրում է Daily Mail-ը:
«Մեր մեքենան սկսում է յուղ վառել, ավանդական լոբբինգի հնարավորությունները մոտենում են մի եզրագծի, պետք է գտնել նոր ձևեր, նոր միջոցներ, նոր հնարավորություններ, իսկ դրա համար հարկավոր է լուրջ տնային աշխատանք կատարել, պետք է լինի հայկական լուրջ կառույց, ուղեղային կենտրոն, որտեղ մարդիկ զբաղվեն լուրջ վերլուծաբանությամբ, դրանից բխող ծրագրավորումներով և դրանց իրականացմամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով»։
COVID – 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, խնդրում ենք ջրաչափի ցուցմունքը հաղորդել հետևյալ կապուղիներով.
Չինաստանի իշխանութունները հետաքրքրված են ՌԴ-ի հետ հնարավորինս շուտ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցում և պատրաստ են նպաստել այդ գործընթացին՝ ռուսաստանյան կողմի հետ միավորելով ջանքերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:
Հունիսի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրեն ծեծել են և վնասել իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայի Բուրսա նահանգի 89-ամյա բնակիչ Ալի Ռըզա Քարանը արդեն 62 տարի բերանում միշտ մի վարդ է պահում։ 27 տարեկանում բժիշկը նրա առաջ խիստ պահանջ է դրել թողնել ծխելը։ Այդ օրվանից Քարանը դադարեցրել է ծխելը և ծխախոտի փոխարեն վարդ է պահում բերանում՝ ինքն իրեն և ուրիշներին զվարճացնելով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Գագիկ Մինասյանն է։
Մայիսի 18-ից, պարետի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը գրեթե ամբողջությամբ թույլատրված է, սակայն կան որոշ սահմանափակումներ, որոնցից մեկը նարգիլեի մատուցումն է։
ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ գրելով․
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվրամիության անդամ պետություններից Շվեդիան ու Լեհաստանը միակն են, որոնք դեռևս չեն հաղթահարել COVID-19-ի գագաթնակետը։
Ըստ հաղորդագրությունների, անհայտ «լավագույն թոփ ակումբի»՝ Անսու Ֆաթիի համար 100 միլիոն եվրո ցնցող առաջարկը մերժելուց հետո, «Բարսելոնան» արդեն ծրագրում է ակումբում 17-ամյա խաղացողի ապագան:
«Բնական է, որ շատերը հիասթափված են, որ Նիկոլ Փաշինյանի եռանդուն պաշտպաններից շատերը նրանք քննադատում են, բնական է, որ մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև այն, ինչի համար նրանք արել են այս հեղափոխությունը, չի արդարացրել իրեն: Իմ կարծիքով՝ հեռացումը լինելու է լրիվ այլ տրամաբանության մեջ՝ ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը, հասցրել մի վիճակի, որից երկիրը չի կարող հանել, և շատ լավ հասկանալով, որ դրանում մեղադրելու են իրեն: Եվ քանի որ ինքը պոպուլիստ է, իր համար ավելի շատ նշանակություն ունի մարդկանց կարծիքը՝ իր կառավարման մասին, քան իր իրական կառավարման արդյունքները, նա դա կանի այն ժամանակ, երբ զգա, որ իր լայվերի տակ ավելի շատ բացասական մեկնաբանություններ կան, քան դրական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կա COVID-19-ի հաստատված դեպքեր, մասնավորապես՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկի և նույն ՔԿՀ-ի հինգ աշխատակցի մոտ։ Աշխատակիցները մեկուսացվել են, իսկ դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։ Այս մասին երկու օր առաջ տեղեկացրել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը՝ հավելելով, որ այլ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կամ կալանավորների շրջանում վարակի հաստատման դեպքեր չկան: Ըստ լրատվամիջոցների, սակայն, ՔԿՀ-ներում կա հաստատված 29 դեպք աշխատակիցների շրջանում՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում 48 աշխատակցի թեստավորման արդյունքում 2 աշխատակցի թեստի արդյունքներն են դրական, Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել և այլն։ Սա ահազանգ է։
«Ուրեմն 1-ին օրը պետք է ասվեր, որ կան տեղեկություններ, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները տեղեկատվական պատերազմ են հայտարարել Հայաստանին, և պլան է մշակված լեգիտիմ իշխանության վարկանիշը հասարակության մոտ գցելու համար: Երկրորդ օրը լրիվ ուրիշ մարդ կարող էր պատմել այս պատմությունը, թեպետ կարելի էր ավելի լավ բան մտածել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ այս պատմությունը նախորդ դարի 30-ական թթ. արդեն պատմվել է:
Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 8000 դոլար:
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոն հայտարարել է, որ կողմ է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավիի թեկնածությանը՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Հայաստանում ամենաանհաջողակ կառավարման մակարդակն է, որևէ մեկի վրա թող պատասխանատվությունը չգցեն։ Սորտավորում են մարդկանց, հիվանդանոց մարդը չի հասնում և մահանում է, և սա, թող ինձ ներեն, կարելի է բնութագրել սպանություններ. խոսքը գնում է այն երկու դեպքի մասին»,- ասաց Իշխանյանը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր թջում գրում է:
Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ բաց-նամակով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջիններիս հորդորելով ուշադրություն դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցների միջոցով բռնաճնշումների նոր փուլ է սկսելու հայտարարությանը։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Ստի վերջը» խորագրով տեսանյութերի հերթական՝ 9-րդ հոլովակը կթողարկվի վաղը՝ երեկոյան: