«Բոլորը գիտեն, որ ես երազում եմ գլխավորել «Բարսան»»․ Կուման
Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի բացառել, որ ապագայում կգլխավորի «Բարսելոնան»:
«Նրանք ինձ կանչեցին, ինչպես ես բազմիցս ասել եմ: Բայց ես խոսք էի տվել հավաքականին և մտադիր էի պահպանել այն: Ես մտածում էի, որ այս ամառ Եվրոպայի առաջնություն է լինելու:
Ես գոհ եմ հավաքականի հետ կապված իրավիճակից: Հիմա սա է գլխավորը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Իմ պայմանագրում կա մի դրույթ, համաձայն որի ՝ Եվրոպայի առաջնությունից հետո կարող եմ լքել հավաքականը: Բայց հիմա այդ մասին մտածելու ժամանակը չէ: Բոլորը գիտեն, որ ես երազում եմ մարզել «Բարսելոնան»:
Հուսով եմ, որ հետագայում ես դա անելու հնարավորություն կունենամ: Բայց դա կախված է որպես մարզիչ գրանցած արդյունքներից և հաջողություններից. հարկավոր է մեծ փորձ՝ «Բարսելոնայի» նման թիմ մարզելու համար»,- ասել է Կումանը՝ Catalunya Radio-ին:
Սիրարփի Աղաբաբյան