Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, ռուս գործընկերների հետ բարեկամաբար կխոսենք. ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլ ՀՀ-ով գազամուղ է անցնելու. Խանդանյան

Չգիտեմ՝ գազի վերաբերյալ ՌԴ-ի հետ խոսակցություն երբ է եղել և ծանոթ չեմ հայտարարության, որը հիմք է, որ գազի սակագինը կարող է փոխվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Այնուամենայնիվ, եթե նման բան առաջանա, Խանդանյանի խոսքով՝ ռուս գործընկերների հետ բարեկամաբար կխոսեն.«Սակայն դիվերսիֆիկացիան կարևոր է այս հարցում։ Եթե չեմ սխալվում։ Իրանի հետ այդ ուղղությամբ կաշխատենք։ ԹՐԻՓՓ-ը ևս գազամուղին է վերաբերվում, այսինքն՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում Հայաստանով անցնելու է գազամուղ։ Իհարկե, սա հիմա շատ տեսական միտք է, բայց դա բարդ չէ գործնականում իրագործել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31