«Ես ակումբի հետ խոսելու բան չունեմ»․ Ռակիտիչը՝ «Բարսայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է այն մասին, թե արդյո՞ք ինքը մտադիր է լքել թիմը ամռանը:
«10-15 օր առաջ մենք լուրջ զրույց ունեցանք ակումբի հետ, և եզրակացությունն այն է, որ մենք խոսելու բան չունենք: Ես պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ, սա այն ակումբն է, որի համար ցանկանում եմ խաղալ հետագայում:
Բացի այդ, իմ կինը և երեխաները սիրում են «Բարսելոնան», ուստի պետք չէ որևէ այլ բան մտածել:
Ես լավ մարզվել եմ վերջերս, ես ինձ լավ եմ զգում և վստահ եմ, որ Ռակետը որոշ ժամանակ կմնա «Բարսելոնայում»»,-ասել է Ռակիտիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» ցանկանում է անվճար ստորագրել Ռակիտիչին: «Բարսան» նրա համար պահանջում է 15-20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկվում է մինչև հաջորդ տարվա ամառ:
Ավելի վաղ նշվում էր, որ Ռակիտիչի և «Բարսելոնայի» միջև հարաբերությունները թեժանում են: Marca-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել 32-ամյա խորվաթին, բայց Ռակիտիչը մտադիր է ամբողջությամբ ավարտել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որը լրանում է 2021 թվականի ամռանը:
Նշվում է, որ Ռակիտիչը ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը՝ որպես ազատ գործակալ:
Նրանք քննարկել են «Յուվենթուսի» կիսապաշտպան Ֆեդերիկա Բերնարդեսկիի հետ Ռակիտիչի փոխանակման տարբերակը, բայց խորվաթը մտադիր չէ տեղափոխվել իտալական ակումբ:
Վերջին օրերին «Բարսելոնան» վերականգնեց կապերը «Յուվենթուսի» և «Ինտերի» հետ ՝ առաջարկելով նրանց Ռակիտիչին: Ակումբը հույս ունի, որ կկարողանա խորվաթին ընդգրկել Լաուտարո Մարտինեսի համար նախատեսված գործարքում:
Սիրարփի Աղաբաբյան