Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի որոշումները մեզ կստիպեն ակտիվանալ կազմակերպությունում. հետդարձի ճանապարհ չկա. Խանդանյան
Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, արդեն մի քանի տարի է՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ կհետևեն զարգացումներին. «Չեմ կարծում՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների որոշումներում որևէ պատճառ կա, որը մեզ կստիպի ակտիվանալ կազմակերպությունում։ Գիտեք, թե որոնք են եղել խնդիրները, որի բերումով ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը և այդ խնդիրները մինչ օրս չեն լուծվել»։

