«Ինձ ստիպել է այստեղ գալ իշխանությունների հակապետական ու անօրինական գործողությունները, այսպես կոչված, արտակարգ դրության երկարաձգումը և մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիայից հետո նրանց բերման ենթարկելու մտադրությունը»,- ասաց ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված քաղաքացիներին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Չորս մարդ, այդ թվում նաև իմամը, մահացել են Քաբուլի արևմտյան Շեր Շահ Սուրի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:
Ցուցարարներին բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ին ասաց, որ վնասվել են կաղամբը, պտղատու ծառերը, վաղ ցանված կարտոֆիլը, ցորենն ու գարին:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։
Քանի որ պատգամավորի հարցը վերաբերում էր կորոնավիրուսային հիվանդությանը, նա օգտագործեց բժշկական որոշ տերմիներ, ինչը բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճում, դրան ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, այդ ավանդույթը՝ իմ հարցերի ժամանակ այդպես ծիծաղելը և ուրախանալը, առողջարար է, բայց «թարգեք», որովհետև լուրջ բանից եմ խոսում՝ տրագեդիայից»:
168.am-ի տեղեկություններով՝ Կադաստրի կոմիտեի և կոմիտեի սպասարկման մի քանի գրասենյակների աշխատակիցների մոտ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր:
«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ:
ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո մամուլը հեղեղված է հեղափոխական իշխանությունների և, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների և կառավարության անդամների, պատգամավորների ցոփ ու շվայտ կյանքի, թանկարժեք ձեռքբերումների, հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների, կոռուպցիոն գործարքների մասին, ընդ որում՝ հստակ փաստեր ներկայացնելով: Իշխանություններն այդ հրապարակումներին, բերված փաստերին կամ չեն արձագանքում, կամ լղոզված պատասխաններ են հնչեցնում, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե չի պատրաստվում հերքել նման խոսակցությունները:
Ազգային ժողովի հրավիրած այսօրվա հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պարզապես այլ ընտրություն չունենան և վերադառնան «լոք դաունի» վիճակի:
Ռուբեն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին աջակցության համար և ասաց, որ որպես փաստաբան՝ ինքն այս պահին գնալու է մյուս բերման ենթարկվածներին իրավաբնական աջակցություն ցույց տալու:
Հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-17-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ա
Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված 4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած մի քանի տասնյակ քաղաքացիներին ոստիկանությունը 3 րոպե ժամանակ տվեց տարածքն ազատելու համար, այլապես նրանց բերման կենթարկեն՝ պարետի որոշումը չկատարելու համար:
Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված… Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը… Ի՞նչ ասես… Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք…
«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ-ի մոտից բերման ենթարկված https://168.am/2020/06/12/1317414.html Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 8 987, ընդհանուր թիվը հասել է 511 423-ի։
Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկում էր Կառավարության ընդունած որոշումը՝ արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու վերաբերյալ: Հանդես գալով հատուկ զեկուցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում են կայացրել, քանի որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպարույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ իր ազգականները վերջերս նախարարությունում աշխատանքի են տեղավորվել, նշեց, որ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ՝ ապացուցելու համար, որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2019-ի տարեկան հայտարարագիրը:
Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սասնա ծռերի փողոցի և Եղվարդի խճուղու հատման վայրում «21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
26-ամյա ադրբեջանցին հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այժմ զրուցում են նրա հետ։