Եթե ԹՐԻՓՓ-ը ճանապարհ հարթի ապաշրջափակման համար, կհայտնվե՞ն հյուսիս-հարավ լրացուցիչ երթուղիներ

«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը հայտարարել է, որ դեռ 2016 թվականից Իրանն առաջ է քաշել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գաղափարը, ինչը ենթադրում է Իրանը կապել Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով:

«Սկզբում խոսքը գնում էր բացառապես ավտոմոբիլային ճանապարհի մասին, քանի որ Հայաստան-Իրան երկաթգիծ չկա: Սակայն Հարավային Կովկասում ամբողջական ապաշրջափակման դեպքում կգործարկվի նաև Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին»,- մանրամասնեց նա:

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն էլ հավելեց.

«Եթե բացվում է Նախիջևանի հատվածը, նշանակում է՝ Իրանը կարող է կապ ունենալ ոչ միայն Եվրոպայի հետ՝ Սև ծով, Փոթի, Բաթում, այլև հասնի մինչև Մոսկվա»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31