««Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանում կարող է անցկացնել չեմպիոնական շքերթ»․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» կարող է անցկացնել չեմպիոնական շքերթ, եթե այս մրցաշրջանում նրանք նվաճեն Պրեմիեր լիգան:
«Տխուր է, որ մենք չենք կարողանա անցնել այն տոնական շքերթով, որի մասին մենք միշտ երազել ենք: Ես հասկանում եմ իրավիճակը: Չեմ կարող ասել, որ ես ուզում էի մենակ տոնել մարզադաշտում, այնուհետև պարզապես տուն գնալ:
Բայց հիմա մենք չենք կարող որևէ բան փոխել: Ինչո՞ւ կարևորել այն, ինչը մենք չենք կարող փոխել: Կգա այն օրը, երբ կյանքը կվերադառնա իր նախկին ընթացքին:
Երբ ինչ-որ մեկը պատվաստանյութ գտնի, լուծումը կլինի այն, որ վարակի մակարդակը զրոյական կամ ցածր լինի: Նման օր, անշուշտ, կգա: Դրանից հետո մենք կարող ենք տոնել:
Եթե հաջորդ մրցաշրջանի 12-րդ կամ 13-րդ տուրն էլ լինի, իսկ մենք ցանկանանք տոնել` ո՞վ է կանգնեցնում մեզ: Մենք դեռ կունենանք գավաթը, այնուհետև կարող ենք շրջել քաղաքով՝ բաց ավտոբուսով: Եթե որոշ մարդիկ կարծում են, որ մենք խենթ ենք, ես անկեղծորեն չեմ մտածում դրա մասին:
Դա դեռ կլինի հատուկ տոն: Հարցեր չկան: Այո, դա տարբերվող կլինի, բայց ամեն ինչ լավ է»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան