 
                        Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում վագոն-տնակ է այրվել
 
                                    Հունիսի 12-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 17:33-ին:
Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 18 քմ և մոտ 100 քմ խոտածածկույթ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        