 
                        Նեյմարը խոստովանել է, որ ուզում է վերադառնալ «Բարսելոնա»
 
                                    ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին չի թաքցնում իր ցանկությունը թիմակիցների շրջանում, որոնց հետ նա սերտ շփվում է:
«Այսպես թե այնպես, ես ուզում եմ տեղափոխվել «Բարսելոնա»,- խոստովանել է Նեյմարը թիմակիցների հետ զրույցում:
Մայիսին հարձակվողը հրաժարվեց ՊՍԺ-ում աշխատավարձի կրճատումից: Փարիզում Նեյմարի նման պահվածքը, ամսական 3 միլիոն եվրո ստանալով հանդերձ, դիտարկվում է՝ որպես ֆուտբոլիստի կողմից ակումբի վրա ճնշում գործադրելու ևս մեկ փորձ։ Նա ուզում է համոզել ակումբին՝ թույլ տալ իրեն վերադառնալ «Բարսելոնա»:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        