Բաժիններ՝

«Բարսան» Ֆատիի համար անհավանական հրաժարագին է սահմանել

Ըստ հաղորդագրությունների, անհայտ «լավագույն թոփ ակումբի»՝ Անսու Ֆաթիի համար 100 միլիոն եվրո ցնցող առաջարկը մերժելուց հետո, «Բարսելոնան» արդեն ծրագրում է ակումբում 17-ամյա խաղացողի ապագան:

Ըստ Mundo Deportivo-ի, երբ աստղը դառնա գլխավորներից մեկն առաջին թիմում, կատալոնացիները մտադիր են ևս երեք տարի ավելացնել նրա ներկայիս պայմանագրում:

Բացի այդ, Անսուի հրաժարագինը կավելացվի 170 միլիոն եվրոյից մինչև 400 միլիոն եվրո:

«Բարսելոնայի» ղեկավարությունը Ֆատիին տեսնում է թիմի ապագա պլաններում առաջիկա տասնհինգ տարվա ընթացքում։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 24 խաղում Անսու Ֆատին 5 գոլ է խփել: Նա նաև որոշ անհավատալի ռեկորդներ է սահմանել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930