«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունները արվել և ուժի մեջ են մտել «ՀՀ սահմանադրական փոփոխություններ» օրենքի ընդունումից հետո, հետևաբար կարող են կիրառվել ՄԻԱՅՆ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախատեսող օրենքների պարագայում։
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
«Ես չգիտեմ՝ բռնի ուժ կգործադրե՞ն, թե՞ ոչ, բայց տիկին Գյուլումյանի պահով կարող եմ միանշանակ պնդել, որ մեր կարծիքով՝ այս նախագծով այս փոփոխությունները նրա վրա չեն տարածվելու: Տիկին Գյուլումյանը 2014 թվականին է ստանձնել իր պաշտոնը: Իհարկե, իշխանությունները հաշվարկում են նրա նշանակումը՝ որպես դատավոր, բայց պետք է հաշվի առնել, որ այդ նշանակումից հետո ինքն ազատվել է պաշտոնից, գնացել է Եվրոպական դատարան՝ դատավոր է աշխատել, որից հետո վերադարձել է և նորից նշանակվել դատավոր: Եթե այս ամենը լիներ կասեցման գործընթաց և շարունակվեր ժամանակի ընթացքում, սա այլ հարց կլիներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Չէ, տղերք։ Մեր կուսակցության իշխանության տարիներին ձեր նման մարգինալները կարող էին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնահաստատվել բանակի եւ եկեղեցու հաշվին ու դա կանխելը տաբու էր, որովհետև խոսքի ազատությունը արժեք էր, այլ ոչ թե պարզապես լոզունգ։ Ես հասկանում եմ, որ բոլորդ երազում եք, որ հանրապետականը հրաժարվի նժդեհականությունից, ցեղակրոն ուսմունքից, նեո-պահպանողական արժեքներից ու հարմարվի ձեր կեղծ լիբերալ արժեհամակարգի խաղի կանոններին. «ազգային արժեքները նպատակադրված ոչնչացվում են ՝ ոչինչ, բայց տեսեք ինչ լավ ֆիլմ ենք նկարել հայրենիքից հրաժարված սպորտսմենի/սպորտսմենուհու մասին», «եկեղեցու վրա լայնամասշտաբ արշավ է՝ հա, բայց հըլը նայեք ինչ հպաաաարտ է քաղաքացին» եւ այլն։
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը տրամադրված ծառայողական մեքենայի վարորդին երեկ կանչել են 6-րդ վարչություն և հարցաքննել:
Հայաստանում երևի երկու մարդ է մնացել, որ չի բարձրաձայնում արդեն կյանքի ցուցումով թեստավորման ընդլայնման կարիքի մասին։ Մենք պետք է ապահովենք դրական դեպքերի առնվազն 5-10% մակարդակը, այլ պարագայում շուտով տնային մահերի քանակը թաքցնելու ոչ մի հնարավորություն էլ չի լինի»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը Երևանի Դավթաշեն վարչական համայնքում բժշկականդիմակներ է բաժանել անցորդներին՝ հորդորելով կրել դիմակներ, նաև՝ պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։
Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։
Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է նման որակ ապահովվում։
Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:
Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը վաղ առավոտից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:
Կլասիկ քաղաքական գործիչ Edmon Marukyanը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու պատասխանատվությունը գցի նրա վրա։
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի շրջանակներում Կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 231․656 միլիոն ՀՓԻ-ին համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրելու նպատակով:
Խորհրդարանը նախօրեին ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները և խախտելով Սահմանադրությունը՝ նախագիծը չուղարկեց ՍԴ կարծիքի համար: Լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով նախորդող գործընթացներին՝ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց. «Նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների ը դունված նախագիծը ստորագրելու իրավունքից»:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կտրուկ վատացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց՝ հորդորելով, որ անհապաղ շտապօգնություն կանչել։ Այս պահին նիստերի դահլիճում բուժաշխողը օգնություն է ցուցաբերում պատգամավորին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
Արցախում հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 դեպք, որոնցից 77-ը՝ բուժված:
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթը։
«Եղել է պայմանավորվածություն նախագահի և քաղաքական մեծամասնության միջև. դա ենք վիճարկելու». Էդմոն Մարուքյան
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդմո´ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը։ Շատ բան: Շատ բան, որոնք խտանում են այն իրողության մեջ, որ Հրայր Թովմասյանի սանիկները հանուն պետության ու հանուն քավորի զրկանքներ են կրում, կալանավորվում են խելագարի պատվերով ու տղամարդու պես դիմակայում բոլոր հարձակումներին, իսկ քո սանիկն առաջին իսկ հարմար առիթի դեպքում դավաճանում է քեզ, հետո էլ ԱԺ դահլիճում նստած նայում, թե ինչպես են նախ ստորացնում, ապա ծեծում իր քավորին: Սրանք օբյեկտիվ հետևանքներ են:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 711 նոր դեպք, ապաքինվել է ևս 653 մարդ: