Բաժիններ՝

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։

ՀՀ փոխվարչապետը, Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:

Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930