Բաժիններ՝

Ֆրանսիացի բժիշկներն ընդգծում են հայ գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությունը

Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը վաղ առավոտից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:

ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին:

«Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել՝ կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա: Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել` Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել»,-նշել է Ծովինար Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս