Բաժիններ՝

Մահացել է Նունե Բեքարյանը

Մահացել է անգլերեն լեզվի բացառիկ գիտակ, վաստակավոր մանկավարժ Նունե Բեքարյանը:

Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:

Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է կզգամ՝ անգամ այնտեղից… ու երբեք ինձ մենակ չեմ զգա:

Գիտեմ, որ միանում ես պապային ու մամային… հեռացած Բեքարյաններին ու Պեպանյաններին … ու Տիրոջ սիրո մեջ՝ նրանց սիրո պակասն էլ չես ունենա:

Գիտեմ… բայց միևնույն է՝ ցավը շաաաատ է մեծ…

Սիրում եմ քեզ… ու կներես, որ հաճախ չեմ ասել քեզ այս բառերը…

Հանգչիր խաղաղությամբ ու Աստված հոգիդ լուսավորի…»:

168.am–ը ցավակցում է Բեքարյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ Նունե Բեքարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

https://www.facebook.com/photo.php?fbid=590842331841627&set=a.211677739758090&type=3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս