«Այս ընթացքում ունեցել ենք մոտ 2 տասնյակ վիրավոր». Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 12-ից սկսած ընթացող մարտական գործողությունների ընթացքում ընդհանուր ունեցել ենք մոտավորապես 2 տասնյակ վիրավոր. այս մասին Իջևանում բացված  ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանցից կեսը շատ թեթև, աննշան վնասվածքներ են ունեցել, և մեկ-երկու ժամ հետո վերադարձել են շարք և շարունակել են իրենց խնդիրը կատարել: Այս պահի դրությամբ ՀՀ բուժհաստատություններում ունենք բուժվող 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, միգուցե նրանք ևս դուրս գրվեն և ծառայությունը շարունակեն իրականացնել: 5-ի վիճակը միջին է, կամ գուցե միջինից ծանր, բայց բժիշկների հավաստամամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031