«Կեսգիշերից լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ժամը 18:00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում, կրակոցները քչացել են: Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, ասաց  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Մոտավորապես կեսգիշերից՝ 00:15-ից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել: Չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ: Բայց մինչև այդ ժամը որոշակի խախտումներ, ակտիվություն եղել են: 15 րոպե առաջ ճշտումներ են կատարվել և կարելի է ասել, որ այս պահի դրությամբ շարունակվում է այդ վիճակը: Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև 2 հարվածային ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»,- նշեց նա՝ հավելելով, որ իրավիճակը կարող է տարբեր դինամիկա և փոփոխություն ստանալ:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ գիշերը հանգիստ է եղել նաև արցախյան հատվածում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս