Սոցիալ դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի առիթով:
Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները օգոստոսի 9-ին հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ:
Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչներն ավելի վրդովվեցին Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Գոհար Սահակյանի հետ կարճ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ Նորամարգի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի երկու մրցույթների տապալվելուց հետո փոխվարչապետի որոշմամբ Գոհար Սահակյանը, որը համայնքից չէ և երբևէ չի աշխատել Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցում, նշանակվել է Նորամարգի դպրոցի տնօրենի: Դպրոցի ուսուցիչներն և ծնողները վստահ են, որ նորանշանակ տնօրենն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, ու հենց նա է եղել Գոհար Սահակյանի նշանակման հարցում գլխավոր դերակատարը:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ:
Օգոստոսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին «Տոյոտա 4 Ռուննեռ 4.7» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց Աստռոս 4141» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա 4 Ռուննեռ 4.7-ի» 49-ամյա վարորդ Միհրան Գյուլզադյանը և ուղևորները 37-ամյա Թամարա Մարությանը, 15-ամյա Նարեկ Գյուլզադյանը և 9-ամյա Արմեն Գյուլզադյանը տեղում մահացել են:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ:
Երեկ ընտանյոք հանդերձ Ծաղկաձորում էի: Ահավոր հիասթափված եմ ժողովուրդ-ոստիկան խորացող ատելությունից: Անզուսպ ու անթաքույց ոգևորությամբ մարդ ա, որ բռնում տուգանում էին:
Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։
Վաղ առավոտից Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի բակում բողոքի ակցիա էր: Բնակիչներին բարկացրել է Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի նոր տնօրենի նշանակման գործընթացը, որը, ինչպես իրենք են վստահեցնում, նախ տապալվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով, ապա հենց նրա հորդորով էլ փոխվարչապետը դպրոցի տնօրեն է նշանակել Այնթապից Գոհար Սահակյանին:
Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա բացահայտելու մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով եւ չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետեւ հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց վերաբերվեց որպես պատգամավորների, բանի տեղ դրեց նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր։
Ռուսաստանցի փրկարարները որոնողական գործողության ժամանակ ութ զոհվածի մարմին են հայտնաբերել եւ դուրս հանել փլվածքների տակից:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին աղմուկ բարձրացրած գործողությունների մասով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենքսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Գասպարյանը ձերբակալված չէ:
«Նորանշանակ տնօրենը մարզպետի մերձավորն է». բողոքի ակցիա` Նորամարգի դպրոցում
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով այսօր կայացած դատական հերթական նիստին ներկա չէին ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Հարությունյանը՝ ամենամյա արձակուրդում լինելու պատճառով, և ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը՝ նույն պատճառով: Անանյանի փոխարեն դատարան էր ներկայացել փաստաբան Լուսինե Ասլանյանը, որը դատարանին հայտնեց, թե ցանկանում է ներգրավվել գործում՝ որպես Տարոն Ավետիսյանի շահերի պաշտպան:
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը 251 է, որոնցից 227-ն առողջացել է։
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը:
Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները օգոստոսի 6-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն):
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40433-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս, որտեղից լուսանկար է հրապարակել՝ «Սիսիանի զորամասում»:
Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ:
Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:
Օգոստոսի 10-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Դավիթ Բեկ-Մռավյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։