Համայնքապետի աշխատակիցը մեքենայով կանգնել է, թույլ չի տալիս, որ երեխաները գան դպրոց. Մարինե Բաղդասարյան
Վաղ առավոտից Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի բակում բողոքի ակցիա էր: Բնակիչներին բարկացրել է Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի նոր տնօրենի նշանակման գործընթացը, որը, ինչպես իրենք են վստահեցնում, նախ տապալվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով, ապա հենց նրա հորդորով էլ փոխվարչապետը դպրոցի տնօրեն է նշանակել Այնթապից Գոհար Սահակյանին:
Գյուղի բնակիչներն այսօր փորձեցին դպրոցում հանդիպել նաև նորանշանակ տնօրեն Գոհար Սահակյանի հետ: Սակայն, ինչպես 168.am-ին հայտնեց համայնքի 45-ամյա բնակիչ Մարինե Բաղդասարյանը, որն այդ նույն դպրոցի շրջանավարտ է, և նրա 4 երեխաները հաճախում են այդ դպրոց, համայնքապետարանի աշխատակիցներից մեկը մեքենայով խոչընդոտել է դպրոցի աշակերտների և նրանց ծնողների՝ դպրոց գալուն ու տնօրենի հետ հանդիպելուն:
«Հենց հիմա երեխաները, ծնողներն ուզում են գան դպրոց, համայնքապետարանի աշխատողը ավտոյով, ճանապարհին կայնած, խոչընդոտում է, որ ծնողներն ու աշակերտները գան դպրոց: Դա ես եմ ձեզ ասըմ: Ես չեմ խափըմ: Կարամ ասեմ՝ ով ա, բայց չեմ ասում: Չի կարելի: Մենք սաղս էլ տեսանք դուրսը»,- 168.am-ին ասաց Մարինե Բաղդասարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում