Օգոստոսի 7-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում՝ «Վաչոյի աղբյուր» հանդամասում, ժամը 06.00-ի սահմաններում մորեղբորը՝ 53-ամյա Վարդան Աբովյանին, մահացած է գտել նրա կողաշրջված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի տակ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ԱԱԾ մամուլի ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել․
Արգենտինան հարկադրված է եղել հետաձգել է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված է նախագծով:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակեց հետազոտել Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով ապացույցների հետազոտումը:
Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի անցյալում այնքան դրվագներ կան, որոնց պատճառով հիմա ինքն ընտրում է երկու հնարավոր վատթարագույների միջև. ապրել հանուն Նիկոլի կամ «մեռնել» Նիկոլի պատճառով»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով պաշտոնական էջում ներկայացրել է հետևյալ հրապարակումը. 100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը։ Սևրում էր, որ Ցեղասպանությունից փրկված, գոյապայքարում հաղթած, սեփական անկախությունը վերակերտած, սով և համաճարակ հաղթահարող, քաղաքաներ և համալսարաններ կառուցող ազգը կարողացավ հասնել բացառիկ դիվանագիտական հաղթանակի։ Սևրի դաշնագիրը և Վիլսոնյան իրավարար […]
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք ցուցանիշներով լավագույններից է իտալական ակումբում:
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.
Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցում այսօր՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրենի՝ Գոհար Սահակյանի հրաժարականը, նշելով, որ վերջինս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորներից է, և, որ մարզպետարանը դիտավորյալ տապալել է տնօրենի 2 ընտրությունները, որ վերջում իրենց ցանկալի թեկնածուին նշանակի տնօրեն:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր եղբորը, ով նույն թվականից նշված հողատարածքը վարձակալությամբ տրամադրել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն: Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով ստեղծվում է մասնագիտական խումբ:
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել:
Իրաքի Հանրապետության հայկական համայնքը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերելու նպատակով հավաքել է 90 հազար 700 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։
Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Անգլիական «Տոտենհեմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոմա»-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իրեն լավ է զգում: Աշոտ Զաքարյանը հավելեց, որ վարակի ախտանշաններից ունի միայն ջերմություն:
«Ատլետիկոն» հայտնել է ակումբում կորոնավիրուսային վարակի երկու դեպքի մասին:
Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից, ովքեր, 5 ամիս է՝ Հայաստանում են, հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո մոտ 81 հոգի գնացել է Բագրատաշենի անցակետ: Նրանք այնտեղ են հուլիսի 30-ից:
ՀՀնախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «Ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ»:
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը, որն իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում, նոր համալրում ունի:
Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։
Այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ լիբանանահայեր, «Հայկ» ազգայնական շարժման մասնակիցներ և Կառավարությունից պահանջում էին ապահովել Լիբանանում դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան։
Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: