![](/banners/BeFunky-design.jpg)
Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Գևորգ Գրիգորյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/Gevorg-Grigoryan.jpg)
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը մի քանի անգամ ավելացել է։
«Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:
Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:
Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:
Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»,-գրել է նա:
Գրառմանը կից բժիշկը հրապարակել է Արսեն Թորոսյանի՝ 3 տարի առաջվա գրառման լուսանկարը, որում Թորոսյանը նշել է, թե պետպատվերը յուրայիններին անգործ չթողնելու գործիք է։
Բարի լույս բոլորին ? բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներիցՀիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի…
Gepostet von Gevorg V. Grigoryan am Sonntag, 9. August 2020